Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները լքել են Թահրիր հրապարակը ներկայիս իշխանությունների հակառակորդների հետ ունեցած բախումներից հետո, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ներկայիս նախագահի կողմնակիցները հրապարակից դուրս են եկել այն բանից հետո, երբ նրանց դիմել են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման առաջնորդները`խնդրելով լքել «թշնամանքի և եգիպտացիների արյուն թափելու վայրից»:
Ներկա պահին Թահրիրը լի է Մուրսիի քաղաքական հակառակորդներով: Հրապարակում լսվում են ուրախ, «հաղթական» աղաղակներ և հրավառության ձայներ:








































