Ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները դիմել են ԱՄն կառավարությանը` խնդրելով թույլ տալ Նահանգների տարածքում հանվող նավթի ավելցուկները երկրի սահմաններց դուրս հանել:
Վերլուծաբանների կարծիքով՝ կառավարության դրական պատասխանի և արտահանումը սկսելու դեպքում ածխաջրածնի արժեքի միջազգային գները կընկնեն: Կփոփոխվեն նաև Եվրոպայի, Արևմտյան Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի միջև առևտրային սխեմաները:
Ցածր գների պահպանման համար Վաշինգտոնը 100 տարի արգելել է նավթի արտահանումը: Վերջին տարում ԱՄՆ արտահանել է 100 000 բարել նավթ օրական, այն դեպքում, երբ նավթի արտահանումը օրական կազմում է 9 մլն բարել: