Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ նոյեմբերին կայցելի Ադրբեջան: Նա խոստացել է, որ այնտեղ բարձրացնելու է բլոգեր Զաուր Գուրբանլըի, իրավապաշտպան Թալեհ Խսմամեդովի, լրագրող Ֆարամազ Ալլահվեդրդիևի ձերբակալման հարցը։ Վերջիններիս ձերբակալման պատճառ են դարձել սոցցանցերում նրանց հրապարակումները.
«Ես օգտագործելու եմ բոլոր հնարավորությունները՝ հետաքննելու համար այդ հարցերը: Մենք պաշտպանում ենք իրենց կարծիքներն արտահայտող լրագրողներին: Իշխանությունները պետք է ապահովեն խոսքի ազատության տարածումը: ԵԱՀԿ–ի անդամ երկրները պետք է ընդունեն ու կատարեն մեր հանձնարարությունները»:









































