Ցուցարարների տարբեր խմբեր, որոնք նախագահ Մուհամմեդ Մուրսիի նախագահության վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն, Եգիպտոսի մայրքաղաք Կահիրեում իրար են բախվել, ուրբաթ օրը հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Թահրիր հրապարակում. ցույցը կազմակերպել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը:
Երբ ցույցի մի շարք մասնակիցներ սկսել են երկրի նախագահի դեմ բողոք արտահայտել, մյուս ցուցարարները, որոնց դուր չի եկել պետության ղեկավարի հասցեին հնչած վիրավորանքները, նրանց հետ բախում են ունեցել:
Վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:









































