Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած այն մեղադրանքին, թե BP-ի գործած կոպիտ սխալների պատճառով Ադրբեջանում կտրուկ անկում է ապրել նավթի արդյունահանումը, ինչի հետևանքով Ադրբեջանին պատճառվել է 8 միլիարդ դոլարի վնաս:
BP-Azerbijan ընկերության՝ հասարակական կապերի գծով մենեջեր Թամամ Բայաթլըն հայտարարել է, որ BP ընկերությունն ամբողջովին հավատարիմ է Ադրբեջանում ստանձնած իր պարտավորություններին: Նա հավելել է, որ BP-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ, որպեսզի կարճ ժամանակում կայունացնի «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» ծովային բլոկում արդյունահանումը: