Թուրքական Sabah թերթիփոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ հոկտեմբերի 3-ին երկրի տարածքը հրետակոծվեց Սիրիայի տարածքից, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի քաղաքացիական անձինք, Գլխավոր շտաբը փոխեց մարտավարությունը:
Սիրիայում ռազմական տեղաշարժերի ընթացքին հետևելու համար Թուրքիան Սիրիայի կողմն է թեքել Մալաթիայի նահանգի Քյուրեջիք վայրում գտնվող ԵվրոՀՀՊ-ի ռադարը: Դա աջակցություն է գտել ՆԱՏՕ-ի կողմից և նախապես համաձայնեցվել է նրա հետ:
Նշվում է, որ Թուրքիայի այս քայլը նրան հնարավորություն կընձեռի վերահսկել Սիրիայի կառավարական զորքերի հարձակողական ու պաշտպանական գործողությունները, ինչպես նաև հրթիռների արձակումները:
Ստացվում է, որ Թուրքիան այս ողջ տեղեկատվությունը կարող է փոխանցել իր կողմից հովանավորվող սիրիացի ապստամբներին: