Իսպանական «Ռեալ»-ի ու Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հերքել է լուրերն այն մասին, թե «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ու իր փոխհարաբերությունները լարված են:
«Մարզիչը գիտի՝ ես ինչի եմ ընդունակ: Շնորհակալ եմ նրան, որ հավատում է ինձ»,- ասել է Օզիլը:
«Մադրիդում եմ ապրում արդեն երեք տարի ու լավ գիտեմ իսպանական լրատվամիջոցները: Այստեղի պապարացիները շատ ավելի վատն են, քան Գերմանիայինը: Այստեղ անգամ չի կարելի ռեստորան գնալ, որ քեզ այդտեղ էլ չնկարեն»,- հավելել է նա:







































