Հոկտեմբերի 11-ի երեկոյան Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Անհայտ ահաբեկիչները գործի են դրել ռազմական դատարանի մոտակայքում տեղակայված պայթուցիկը։ Այս մասին հաղորդել է ընդդիմադիր Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը:
Սիրիայի պետական հեռուստաալիքը իր հերթին հաղորդել է, որ ահաբեկիչների թիրախը եղել է Բարձրագույն կրթության նախարարության շենքը, որը տեղակայված է ռազմական դատարանի գրասենյակների հարևանությամբ:
Պաշտոնական տվյալներով` պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում նման ահաբեկչություններ Դամասկոսում և այլ քաղաքներում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում:










































