Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտավախություն ունի, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է սրվել:
«Նման ռիսկ գոյություն ունի»,- ասել է նախագահը՝ France24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիան զսպվածություն է ցուցաբերել: Ես պետք է ողջունեմ Թուրքիայի ղեկավարության նման պահվածքը, քանի որ նրանք բախվել են սադրանքի և ագրեսիայի (Սիրիայի կողմից)»,- ասել է Օլանդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել էր, որ Թուրքիան Սիրիայի հետ պատերազմելու որևէ պատճառ չունի: Նրա խոսքերով` նման դեպքերում հարևան երկրները պետք է փորձեն տարաձայնությունը հարթել համագործակցության միջոցով:
«Սիրիան պատասխանատվություն չի կրում երկու երկրների միջև բանակցությունների բացակայության համար»,- ասել է Ասադը: