Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Մասթերս – 1000»-ի երրորդ շրջանում Ստանիսլաս Վավրինկայի հանդեպ հաղթանակ տանելուց հետո մեկնաբանել է հանդիպումը:
«Կարծում եմ՝ փոքր-ինչ հաջողակ եմ: Միշտ հավատում եմ, որ կարող եմ հաղթել: Երրորդ սեթը շատ լավ սկսեցի, ու դրանից հետո հանդիպման ելքը, կարծես, վճռվեց: Ընդհանուր առմամբ խաղը դժվար էր: Ստանիսլասն առաջին երկու սեթում ավելի լավ խաղաց, սակայն ես երջանիկ եմ, որ կարողացա հաղթելու եղանակ գտնել»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆեդերերի խոսքերը:








































