Microsoft-ի համահիմնադիրը և տեխնոլոգիական շուկայում ամենալեգենդար անձը` Բիլ Գեյթսը, չի նախատեսում ընկերությունում վերադառնալ ակտիվ գործունեության:
2008թ. Գեյթսը հայտարարել էր Microsoft-ի ղեկավարի իր պարտականությունները վայր դնելու մասին: Պաշտոնից հեռանալուց հետո նա ամբողջությամբ նվիրվել է բարեգործությանը։
Բիլ Գեյթսը շարունակում է մնալ տնօրենների խորհրդի նախագահ և ընկերության խոշորագույն բաժնետեր: 2008թ. նա վայր է դրել Microsoft-ի նախագահի պարտականությունները, իսկ 2010թ. հեռացել է գործադիր տնօրենի պաշտոնից: Երկու պաշտոններն էլ ստացել է Սթիվ Բալմերը, ով տնօրինում է ընկերության բաժնետոմսերի 4,4 %-ը: