Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում մարտի 6-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միմյանց դեմ մրցել են երկու հանրապետական թեկնածուներ` գործող գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանը, «Հանրապետական» կուսակցության անդամ Վահան Մարգարյանը և Գյուլնազ Գրիգորյանը։
Ընտրությունների արդյունքում 3 ձայների առավելությամբ գյուղապետ է «վերընտրվել» գործող գյուղապետը։ Սակայն նա քիչ առաջ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանն իր անմիջական միջնորդությամբ և հանձնարարականով Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի ընտրությունները անվավեր կճանաչի։
«Նոր ընտրություններում մեր բնակիչները, հուսով եմ, հնարավորություն կունենան, առանց դրսի մարդկանց միջամտության, վերջիվերջո նոր նորմալ ընտրություններ անցկացնել»։
Հարկ է նկատել, որ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին գրանցված բնակիչների թիվը եղել է 122: Այնինչ 10 օրվա ընթացքում համայնքում գրանցված քաղաքացիների թիվը հասել է 181-ի: