Մեքսիկան ղեկավարում են թմրակարտելները: Այս մասին մեքսիկացի լրագրող Ռիկարդո Ռավելոն, որը ավելի քան 17 տարի լուսաբանում է անվտանգությանը, թմրաառևտրին և արդարադատությանը վերաբերող թեմաներ, գրում է իր նոր «Նարկոմեքս. Մեկ պատերազմի պատմություն և պատմություններ» գրքում:
«Մեքսիկայի քաղաքային իշխանությունների 80 տոկոսը այս կամ այն կերպ կապեր է պահպանում կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ»,- լրագրողի գրքից մեջբերում է El Mundo-ն:
Ռավելոյի խոսքով՝ մեքսիկական բանակի 8 բարձրաստիճան գեներալներ քննվում են թմրաառևտրականների հետ կապերի մեղադրանքով:
Նախագահ Ֆելիպե Կալդերոնի արշավն ընդդեմ թմրաառևտրի Ռավելոն համարոմ է ծայրահեղ վատ կազմակերպված՝ կույր հարվածներով:
«Անպատժելիությունը 98 տոկոս է: Այսօր սպանությունը Մեքսիկայում կարծես ազգային մարզաձևի վերածված լինի: Ընդ որում՝ թմրակարտելները միայն չեն սպանում, նրանք կարևոր են համարում ամենասոսկալի միջոցն ընտրելը՝ ցուցադրելով իրենց կատաղությունը»,- պատմում է լրագրողը:
Թմրակարտելների և ոստիկանության միջև պատերազմւը սկսվել է 2006 թվականին, երբ նախագահ Կալդերոնը հակաահաբեկչական արշավ սկսեց: Առավել շատ սպանությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հետ սահմանի հյուսիսային շրջաններում: Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը ձգվում է 3200 կմ: Հանցավոր խմբավորումները հենց այդ տարածքներն են օգտագործում դեպի ԱՄՆ թմրանյութերի տարանցման համար: