Ինչպես հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող արաբալեզու Asharq Al-Awsat թերթի կայքը, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Բենղազիում հռչակված ժամանակավոր կառավարությանը ներկայացրել է իր հրաժարականի մասին փաստաթուղթ, որտեղ շարադրել է իշխանությունից հրաժարվելու իր պայմանները, որոնցից հիմնականը իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն է:
Այս տեղեկությունը որոշակի առումով կարելի է արժանահավատ համարել, քանի որ Լիբիայի պետական հեռուստաալիքով այսօր սկսվել են հաշտության կոչեր հնչել: Լիբիայի նախկին վարչապետ Ալ-Թալհին ուղիղ եթերում կոչ է արել Բենղազիին հաշտության գնալ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նա ասել է, որ եթե արյունահեղությունը շարունակվի, ապա Լիբիան կարող է գրավվել օտարերկրացիների կողմից:
Ալ-Թալհին նաև ասել է, որ իշխանությունները պատրաստ են կատարել ընդիմության պահանջները:







































