Այսօր «Արսենալ»-ի առաջատար կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը լրացուցիչ բուժզննում կանցնի, որի արդյունքում պարզ կդառնա կկարողանա՞ արդյոք իսպանացին մասնակցել մարտի 8-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-ի հետ պատասխան հանդիպմանը: Սակայն լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 90 տոկոսով վստահ է, որ իր լավագույն ֆուտբոլիստն ի վիճակի կլինի խաղադաշտ դուրս գալ:
«Այսօր Սեսկը վերջին բուժզննումը կանցնի: Նա 90 տոկոսով կկարողանա խաղալ «Բարսելոնա»-ի դեմ: Դա շատ կարևոր է. Ֆաբրեգասը մեր առանցքային խաղացողներից է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: