Անցած կիրակի Հորդանանում տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են սալաֆիական ծայրահեղական արգելված կազմակերպության անդամները: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Սալաֆիները Պահանջել են վերջին ցույցի ժամանակ, որպեսզի ազատ արձակվի իրենց հոգևոր առաջնորդը` շեյխ աքդիսին, որին հորդանանյան իրավապահները մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Նրանք նաև պահանջել են, որպեսզի Հորդանանում հաստատվի շարիաթ, և ջիհադ սկսվի անհավատների դեմ:
Սալաֆիների վերջին ակտիվությունը կապում են հորդանանյան իշխանությունների առավել հանդուրժողոական քաղաքականության հետ:
Թագավորական ընտանիքը կարծում է, որ թույլատրելով հանրահավաքները, որոնք հաճախ շատ փոքրաթիվ են և ժողովրդի դեմ բիրտ ուժ չկիրառելով` հնարավոր կլինի խուսափել արաբական արևելքում տեղի ունեցող բացասական զարգացումների ներթափանցումից Հաշիմյան թագավորության տարածք:
Տեղեկացնենք, որ սալաֆիականությունը կրոնական ուղղություն է իսլամում, որը չի ընդունում դարերի ընթացքում մուսուլմանական կրոնում տեղի ունեցած նորամուծությունները, այլ կոչ է անում վերականգնել այն, ինչ եղել է իսլամի տարածման ամենավաղ փուլում:











































