Այսօր մայրաքաղաք Երևանում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին: Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։
Անվտանգ երթևեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է մայթեզրյա հատվածում:
Հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր: