Հեռուստահաղորդավարուհի, ասմունքող, իսկ այժմ արդեն միջազգային բրենդ հանդիսացող Cosmopolitan ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը հայ ընթերցողին ներկայացրեց Cosmopolitan ամսագիրը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Cosmopolitan-ը միջազգային բրենդ է, և շատ ուրախալի փաստ է, որ վերջապես միջազգային բրենդը, այն էլ՝ այնպիսի մակարդակի, ինչպիսին է Cosmopolitan-ը, կտպագրվի Հայաստանում:
«Ամբողջ աշխարհում, սկսած անցյալ դարի 60-ական թվականների կեսերից, Cosmopolitan-ը եկավ պատասխան տալու կանանց և աղջիկներին հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերվում էին գեղեցկությանը, տղամարդ-կին փոխհարաբերություններին և այլն: Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ այժմ այն լույս կտեսնի նաև Հայաստանում:
Շատ ուրախալի փաստ է նաև, որ Cosmopolitan-ի շնորհանդեսը տեղի է ունենում անմիջապես մարտի 8-ի նախօրյակին»,- ավելացրեց Հրաչուհի Ութմազյանը:








































