«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հասարակական կազմակերպությունների հայ – ռուսական միության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, Ձեր կառավարման տարիները ապահովում են Ռուսաստանի Դաշնության կայունությունը և բարգավաճումը:
Հսկայական է Ձեր ներդրումը հայ – ռուսական փոխհարաբերությունների ամրապնդման գործում, մեր պետությունների միջև համագործակցության համակողմանի ընդլայնումը հետագայում էլ, անշուշտ, պայմանավորված կլինի նաև հեռատես և իմաստուն քաղաքական գործչի Ձեր հեղինակությամբ»: