Ժամը 15:00-ի դրությամբ ոսկու գները սկսել են աճել: Դրան նպաստում է դոլարի գնի անկումը աշխարհի հիմնական արտարժույթների նկատմամբ: 6 հիմնական արտարժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի գինը նվազել է 0,34%` մինչեւ 77,00 կետը: Նյու-Յորքի Comex բորսայում ոսկու գներն աճել են 0,5%-ով` կազմելով 1364,8 $/տր.` ունցիայի համար: Հիշեցնենք, որ պատմության մեջ ոսկու առավելագույն գինը եղել է այս տարվա հոկտեմբերի 14-ին: Այդ օրը թանկարժեք այդ մետաղն արժեցել է 1388,10 $/տր.` ունցիայի համար: