Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Ակնի (Աղդամ) ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գրասենյակի կոորդինատոր Փիթեր Քին և դաշտային օգնական Իրժի Աբերլեն:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Փրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը: