Wednesday, 08 05 2024
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ

Ընդդիմությունը շախմատային խաղ է սկսել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը


– Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշեց, որ այսուհետ ՀԱԿ-ի հանրահավաքներն ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ: Տիկին Հարությունյան, փաստացիորեն սա փորձ է երկրի կառավարումը տալ ժողովրդին, Ձեր գնահատմամբ, այն կհաջողի՞:


– Մենք դեռ դեմոկրատիայի չենք հասել, ներկայացուցչական դեմոկրատիան չի աշխատում՝ խորհրդարանը չի արտահայտում ընտրողների շահերը և որպես ժողովրդի իշխանությունն իրացնող մարմին չի աշխատում: Սկզբունքորեն ժողովուրդը պետք է ընտրեր իր ներկայացուցիչներին, իր իշխանության մի մասը վստահեր նրանց և վերահսկեր նրանց գործունեությունը, սակայն ժողովուրդը չի կարողանում իրացնել իր իշխանությունը, ժողովուրդը նաև չունի ինքնակառավարման որևէ մի մարմին: Իհարկե, առողջ գաղափար է, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, երբ ասում է, որ իշխանությունը ժողովրդինն է և կոչ է անում ժողովրդին տեր կանգնել իր իշխանությանը, բայց հարց է առաջանում` ո՞ր ինստիտուտի միջոցով: Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության քաղաքական մշակույթը փոխելու կարևոր փորձ է անում` ընդդիմությունը դարձնում է դիալոգին հակված ուժ: Մնում է, որ իշխանությունները դառնան դիալոգային և արձագանքեն այս կարևոր քաղաքական քայլին: Եթե իշխանությունը պատրաստ է մոնոլոգից անցնելու դիալոգի, նա պիտի դրականորեն պատասխանի ընդդիմության այս դրական առաջարկին, ինչը կօգնի նրան գործընկեր ունենալ` ի դեմս ընդդիմության: Սակայն դա հնարավոր կդառնա միայն հավասար պայմաններ ապահովելու դեպքում: Դրա համար այժմ ընդդիմությունն ասում է` ազատ արձակեք Նիկոլ Փաշինյանին, ես կնստեմ քո հետ երկխոսության: Սա շատ ճիշտ հարցադրում է. ընդդիմությունը չի ասում` վեր կաց գնա, այլ ասում է արի նստենք խոսենք, բայց խոսենք որպես հավասարներ: Ընդդիմությունը հավասարների երկխոսության կոչ է անում:


– Իսկ Ձեր կարծիքով, իշխանությունը պատրա՞ստ է այդ երկխոսությանը:


– Իշխանությունն այլ ելք չունի, նա պետք է գա երկխոսության: Ուրիշ հարց է, որ Հայաստանում երկխոսության մեխանիզմ գոյություն չունի: Երկխոսության մարմինը պետք է լիներ խորհրդարանը, բայց քանի որ այն չի աշխատում որպես այդպիսին, երկխոսությունն էլ չի կայանում: Այս պարագայում շատ հասկանալի կլիներ քաղաքական բանակցությունների նոր կլոր սեղանի ստեղծման գաղափարը և պահանջը: Տեր-Պետրոսյանի պահանջներից մոտավորապես կեսը վերաբերում են մարդու և աշխատավորների իրավունքների պաշտպանությանը, բայց Հայաստանում մարմին չկա, որ այդ ամենն անի: Պետք է Հայաստանում ստեղծել նման ինստիտուտներ և այդ ինստիտուցիոնալ համակարգը պետք է ծառայի հրատապ խնդիրների լուծմանը: Սակայն իշխանությունները չեն գնում երկխոսության` նաև մտածելով, որ մենք պատերազմող երկիր ենք, և ժողովուրդը չի գնա իրավիճակի սրման: Այդ է պատճառը, որ իշխանությունը չի վախենում ժողովրդից:


– Այսինքն` իշխանությունը Ղարաբաղի հարցի գոյությամբ իրեն ապահովագրվա՞ծ է զգում:


– Իշխանությունը հասկանում է, որ ժողովուրդը վախենում է Ղարաբաղի խնդրից և արմատական քայլերի չի գնա, քանզի մեր ժողովուրդն ինքնասպան չէ և հասկանում է, որ մենք պատերազմող երկիր ենք: Իշխանություններն իրենց քայլերը կառուցում են ժողովրդի խոհեմության վրա:


– Տիկին Հարությունյան, մեկ անգամ Դուք ասացիք, որ Տեր-Պետրոսյանը չի կարողանում խոսել «սովածի լեզվով»: Այս հանրահավաքը յուրօրինակ էր նրանով, որ կարծես թե մի կողմ դրվեցին արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերը և հիմնական շեշտը դրվեց ներքին կյանքի, մասնավորապես սոցիալական խնդիրների վրա, և նրա առաջարկած 15 կետերից մեծ մասը վերաբերում էին հենց սոցիալական արդարության վերականգնմանը:


– Ես շատ ուրախ եմ, Տեր-Պետրոսյանն արձագանքեց ժողովրդի պահանջին: Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված պահանջները արդար են, դրանք օրվա խնդիրներ են և խիստ հրատապ, բայց կա այդ պահանջների իրագործման մեխանիզմների խնդիրը, որը այսօր շատ հրատապ է: Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, սակայն պահի ամենահրատապ խնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, որպեսզի սոցիալական գործընկերները միմյանց հավասար լինեն և կարողանան հավասար դիրքերից գնան երկխոսության, քանզի ժողովրդավարությունը ենթադրում է, որ ժողովուրդն իր ներկայացուցիչների հետ հավասարը հավասարի պես պետք է կանգնի և խոսի պետության հետ: Այժմ պետությունը իր ուժով խեղդում է ժողովրդին և չի գնում երկխոսության: Սակայն ժողովուրդն ուզում է խոսել, և անսալով այդ պահանջին` Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից առաջարկում է հավասարների երկխոսություն: Բայց ուժեղանալու համար նա նաև կանչում է եվրոպացիներին, որպեսզի գան օգնեն, որպեսզի իշխանությունը գնա երկխոսության: Դրանք այս պարագայում շատ ճիշտ քայլեր են, բայց եվրոպացիներն արդեն երկու տարի է ասում են` գնացեք ձեր ներքին հարցերը ինքներդ լուծեք: Իշխանություններն էլ հանդես են գալիս ուժի դիրքերից և չեն պատրաստվում որևէ զիջում անել, ինչն էլ դեմոկրատիայից դուրս է: Ավելին՝ ժողովրդին աջակցելուն կոչված մարմինները, ինչպիսին է, օրինակ, խորհրդարանը, քաշվել է մի կողմ` մոռանալով, որ խորհրդարանը պարտավոր է ներկայացնել ժողովրդի շահը, այն պարտավոր է պատասխանել միտինգի կողմից առաջ քաշված կետերին: Հանրահավաքով կառավարելը և իշխանություն վերցնելը ուտոպիա է, բայց ընդդիմությունը խոսում է այդ մասին, որովհետև այլ ելք չունի, քանզի իշխանությունը չի արձագանքում: Այս ամենը շատ հետաքրքիր քաղաքական շախմատային քայլ է:


– Իսկ ո՞րն է լինելու այս քաղաքական շախմատային քայլի ելքը: Մարտի 17-ին նորից հանրահավաք է:


– Կարծում եմ` եվրոպացիները միջամտելու են, բայց չեն գալու պաշտպանելու մի կողմին, որովհետև նրանք էլ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեն իշխանության հետ լուծելու: Եվրոպան էլ է շախմատային խաղ անում, միայն` աշխարհաքաղաքական շախմատային խաղ: Եվրոպացիները, ըստ իս, իշխանությանը ուզում են ասել. «Ձեզ կթողնենք մենակ ձեր ընդդիմության հետ, եթե չլուծեք Ղարաբաղի խնդիրը»: Այս պարագայում ավելի լավ է, որ իշխանությունը խոսի սեփական ժողովրդի հետ: Իշխանություններն իրականում այլ ելք չունեն: Եթե իշխանությունները խելոք լինեն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մի քանի կետեր կընդունեն և խնդիրներ կլուծեն, քանզի դրանք լուծելի են: Բայց հարցն այն է, որ իշխանությունները վաղուց որոշել են, որ իրենք թույլ դիրքերից հանդես չեն գալու և չեն ցանկանում գնալ երկխոսության: Իսկ այդ երկխոսությունը պիտի կատարվեր խորհրդարանում, ինչը չի լինում և այդ պատճառով խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչները կա՛մ պետք է կարողանան կազմակերպվել և վարել նման երկխոսություններ, կա՛մ էլ պետք է դուրս գան խորհրդարանից:


– Տիկին Հարությունյան, այսօր «Ժառանգություն» կուսակցությունը ցանկանում է վայր դնել իր մանդատները կամ էլ բոյկոտել խորհրդարանի աշխատանքները: Ձեր կարծիքով, սա ճի՞շտ քայլ է:


– Այո՛, «Ժառանգությունը» պետք է դուրս գա խորհրդարանից, այլ ելք չկա, քանզի խորհրդարանական ամբիոնը ոչնչի չի ծառայում, բացի հարուստների շահերի պաշտպանությունից: «Ժառանգությունը», Դաշնակցությունը, եթե ուզում են ասել, որ իրենք ընդդիմություն են, ուրեմն պետք է պահանջեն հանրային հեռուստաալիքը տալ ժողովրդին և դուրս գան խորհրդարանից և թույլ չպետք է տան, որ հանրային շահը մնա անտեր:


– Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքի նախորդ օրը ԵՊՀ-ում հանդես եկավ քաղաքացիական հասարակության վերաբերյալ ելույթով և կարևորեց քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում` ընդգծելով, որ նման հասարակության առկայության դեպքում է երկրի իշխանությունը համարվում լեգիտիմ: Դուք այստեղ որևէ ենթատեքստ չե՞ք տեսնում:


– Սա մեսիջ է, Յովանովիչն ասում է, որ մենք էլ կգումարվենք ընդդիմությանը: Ամերիկան դեմոկրատիայի ջատագովն է, նրանք միշտ ցանկացել են քաղաքացիական հասարակությունը ակտիվացնել: ԱՄՆ-ը արդեն 20 տարի է կերակրում է Հայաստանը: Ու այսօր պահանջում է Հայաստանից խոստումների կատարում՝ Ղարաբաղի հարցի լուծում ու ժողովրդավարության հաստատում և Ռուսաստանից հեռու: Այդ խոստումների դիմաց ամերիկացիները մեզ շատ փող են տվել, ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսը մեր սիրուն աչքերի համար չէ, որ փող է տալիս: Դրա համար նրանք իրավունք ունեն նաև պահանջելու, որ Հայաստանն իր խոստումները կատարի, և Մարի Յովանովիչը հենց դա է ասում: Քարերը հավաքելու ժամանակն է եկել` մնում է որոշել, թե ո՞վ և ինչպե՞ս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում