Ինչպես պատմում են Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հատկապես Արցախյան ազատամարտից հետո մի գեղեցիկ ավանդույթ ձևավորվեց, երբ ամեն տարի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մարտական ընկերների հետ միասին նշվում էր Աշտարակի ձորում։
Ինչպես հիշում են ընկերները, Վազգեն Սարգսյանի ցանկությամբ ծնունդը նշվում էր լավաշի, ձվի և թարխունի բրդուջով` գինու ընկերակցությամբ։ Ինչը իր մեջ նաև քրիստոնեական խոհուրդ է պարունակում։ Ինչպես գիտենք հացը Հիսուսի մարմինն է, գինին` արյունը, ձուն մեր երկրագունդը, իսկ կանաչը խոհրդանշող թարխունը մեր և մեր երկրի կանաչ ապագան։
Թեև Վազգեն Սարգսյանը այսօր չկա, բայց նրա մարտական ընկերները շարունակում են այդ գեղեցիկ ավանդույթը, իսկ Աշտարակի ձորի այդ հատվածում մարտական ընկերներին ընկերակցում են Վազգեն Սարգսյանի հուշարձանը և նրա մասին անվերջ շարունակվող գեղեցիկ հուշերը։









































