ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի փոխարտգործնախարար Յենել Սելիմը հայտարարել է, որ Անկարան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է ակնկալում, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
«Թուրքիայի նպատակը` տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության լուծումն է: Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններ են ստորագրվել, սակայն դրանց իրականացման համար կան խրթին հարցեր, որոնցից մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունն է: Հույս ունենք, որ առաջընթաց կարձանագրվի, և Հայաստանը կառուցողականություն կդրսևորի: Դա կօգնի ստորագրված արձանագրությունների վավերացմանը թուրքական խորհրդարանում»,- ասել է Սելիմը: