Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման պաշտոնական մասը:
Բանակցություններից հետո նրանք հանդիպել են լեռնադահուկային մարզաձևի համար նախատեսված լեռներից մեկի ստորոտում, թեյ են խմել, ինչից հետո բարձրացել են Պսեխակո լեռը: Ալիևն ու Մեդվեդևը մի քանի անգամ դահուկներով սահել են ստորոտով, իսկ Սարգսյանը շրջել է ձնագնացով:
Այնուհետև առաջնորդները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: