«Ադրբեջանը շարունակում է իր գործելակերպը և այդ տեսանկյունից փոփոխություն չկա: Նրանք ամեն կերպ փորձում են բարձր պահել ճակատային գծի ջերմաստիճանը, որպեսզի միջազգային հանրությունը, տարատեսակ ճգնաժամային խմբեր անընդհատ խոսեն, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը շատ բարձր է»,- անդրադառնալով Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման նախօրեին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքին` կարծիք հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանի գնահատմամբ, Ադրբեջանի նման գործողությունները ճնշելու միջոց է հայկական կողմին:
Մելիքյանի խոսքերով, քանի դեռ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օրակարգը փոփոխությունների չեն ենթարկվել, չի կարելի Հայաստանի համար որևէ դրական տեղաշարժ ակնկալել. «Բացասականը չեմ բացառում, դրականը վստահ չեմ»: