Ըստ Կադաստրի պետական կոմիտեի «ՀՀ անշարժ գույքի շուկան
2010 թվականին (տարեկան վերլուծություն)» զեկույցի`2010թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2009թ. համեմատ, աճել է 8.6%-ով:
Երևան քաղաքում անշարժ գույքի 13119 առուվաճառքի գործարքների 65.8%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2009թ. համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12.8%-ով: