«Ռուսաստանը Վրաստանի հակամարտությունների կողմ չի եղել, այդ իսկ պատճառով մենք ուժի չկիրառման մասին միակողմանի երաշխիքներ չենք տալու: Մենք այնտեղ ոչ ոքի չենք սպառնացել և չենք սպառնում: Իսկ ժնևյան բանակցությունների գլխավոր նպատակը Աբխազիայի և հարավային Օսիայի անվտանգության ապահովումն է»,- РИА-Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նա շեշտել է, որ աբխազական և հարավօսական կողմերին մտահոգում են Թբիլիսիից հնչող ռազմատենչ հայտարարությունները:
Նշենք, որ հակամարտությունների կողմերն ու միջնորդները բանակցությունների այս փուլից բեկումներ չեն ակնկալում` ուժի չկիրառման համաձայնության անհնարինության պատճառով: