Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները բնութագրել է որպես նոր տեխնոլոգիաների ծաղկման շրջան` նկատի ունենալով այդ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության վրա իրենց ազդեցությունը թողած սոցիալական կայքերը և այլ գործիքներ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Տեղի ունեցող զարգացումներում թաքնված են այդ երկրների զարգացման համար նոր հնարավորություններ, որտեղ բնակչությունը բողոքում է իրենց կառավարությունների հաստատած ռեժիմների դեմ: Առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում փոփոխությունների հնարավորություններ են ստեղծվել, և դա տեղի է ունենում նոր սերնդի շնորհիվ, որը ցանկանում է դառնալ ժամանակակից աշխարհի մի մասը»,- նշել է Օբաման:
«Հիմա վտանգավոր ժամանակներ են, սակայն դրանք իրենց մեջ մեծ հնարավորություններ են պարունակում»,- ասել է Օբաման: