Վանաձորի Լևոն Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի շտապ բուժօգնության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը մոտ ապագայում կավելանան:
Շտապօգնության բաժանմունքն այսօր բժիշկների խիստ կարիք ունի, կանչերը հիմնականում սպասարկում են բուժքույրերը:
Հիվանդանոցային համալիրի տնօրեն Մհեր Մարգարյանը հուսով է, որ աշխատավարձերի բարձացումը կնպաստի բժիշկների համալրմանը:
Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 88 մեքենաներից մի քանիսը կհատկացվեն նաև Լոռու մարզին: Սա ևս կօգնի բարելավելու բուժսպասարկումը:








































