Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ագարակի տարածքում այսօր տեղի ունեցավ գինու գործարանի պաշտոնական բացման արարողությունը: Գործարանն ունի տարեկան 300 հազար լիտր գինի արտադրելու հնարավորություն: Առաջիկա տարիներին այս թիվը կհասցվի 1 մլն լիտրի:
Գինու գործարանի կառուցման առաջին փուլում ներդրվել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Գործարանը կարտադրի անապակ, կարմիր, սպիտակ և կարմիր հնեցված տեսակների գինիներ:






































