Saturday, 13 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից

Ոստիկանությունը բաշխման և վերաբաշխման շեմին է

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին միանգամայն բնական են ոստիկանապետի պաշտոնանկության մասին վերստին սկիզբ առած խոսակցությունները: Տրամաբանական է, որ այդ խնդիրը կարող էր հայտնվել իշխանական օրակարգում:

Հարցն այն չէ՝ հայտնվե՞լ է, թե՞ ոչ: Հարցն այն է, որ հայտնվելը կլինի միանգամայն տրամաբանական, քանի որ ակնհայտ է, որ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում ոստիկանությունը խիստ անհամարժեք է արձագանքում հանրապետությունում առկա իրավիճակին, և ոստիկանության գործողությունները, եթե նույնիսկ թելադրված են իշխանությանը պաշտպանելու անկեղծ ցանկությամբ, միևնույն է` ավելի անպաշտպան են դարձնում նույն իշխանությանը:

Ոստիկանությունը վերջին շրջանում դարձավ մի քանի աղմկոտ իրողությունների պատճառ, որոնք եթե չլինեին, ապա դրանից իշխանությունը բացարձակապես չէր դառնալու անպաշտպան կամ կորուստներ չէր կրելու:

Օրինակ՝ եթե ոստիկանները երկու անգամ մեծ աղմուկ չբարձրացնեին կամ աղմուկի պատճառ չդառնային Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկում իրականացնող երիտասարդ ակտիվիստների օրինական իրավունքը խոչընդոտելու հետևանքով, ապա հազիվ թե դրանից իշխանությունն այժմ խիստ տուժած լիներ:

Միևնույն է, իրազեկումը եղավ, քաղաքացիներն իրազեկվեցին և հզոր ու մարդաշատ հանրահավաքն էլ տեղի ունեցավ: Իհարկե, պետք չէ գերագնահատել ոստիկանության «լուման» այդ հարցում, սակայն, ով գիտե, թե քանի քանի տասնյակ կամ հարյուր մարդ որոշեց հանրահավաքին մասնակցել հենց միայն այն պատճառով, որ նյարդանացել էր ոստիկանների այդ հանդուգն և ցինիկ պահվածքից, երբ, առանց որևէ բացատրության, արգելվում էին իրազեկման ակցիաները, երբ տնետուն ընկած՝ սպառնում էին մարդկանց կամ փորձում էին համոզել՝ չգնալ հանրահավաքի:

Կամ հազիվ թե փողոցային առևտրով զբաղվող և դրա արգելման դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիները, կառավարության շենքի առաջ ցույց անելով, հասնեին կառավարության պաշտոնանկության, նույնիսկ եթե նրանց էին միացել «Ժառանգության» պատգամավորները:

Ոստիկանության բռնի գործողությունները նրանց հանդեպ որևէ այլ բան չտվեցին իշխանությանը, բացի ավելորդ աղմուկից՝ վկայելով, որ իշխանությունը նույնիսկ 10-20 ցուցարարից է անասելի վախենում: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ ոստիկանությունն այլևս դադարել է իշխանական համակարգի համար լինել իրավիճակը վերահսկողության տակ պահելու համարժեք գործիք:

Այդ պարագայում առաջանում է կա՛մ ոստիկանության աշխատանքի մեթոդոլոգիան փոխելու, կա՛մ ոստիկանության ղեկավարությանը փոխելու խնդիր: Հետևաբար ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ այդ հարցը կրկին հայտնվել է մամուլի էջերում և հանրային շփումների օրակարգում, երբ մարդիկ միմյանց հետ խոսակցություններում հայտնում են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները,թե ոստիկանության ղեկավար կազմում` ընդուպ ոստիկանապետը, մոտաուտ կադրային փոփոխություններ են սպասվում:

Եվ դրանից բացի, այդ ամենը զարմանալի չէ նաև այն պատճառով, որ, անկախ վերջին օրերին առկա իրողություններից, ոստիկանության խնդիրը Սերժ Սարգսյանին ուղեկցել է հենց նախագահության առաջին իսկ օրերից:

Հիշենք, որ այդ օրերին, այսինքն՝ 2008 թվականի ապրիլին, մամուլում բազմաթիվ տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ նախագահի պաշտոնից հեռացող Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ի դեմս ոստիկանապետի ունենալ յուրային անձնավորության: Այդ համատեքստում նշվում էր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարգսյանի անունը: Մամուլում հրապարակումներ էին հայտնվում, որ Քոչարյանը ցանկանում է հենց նրան տեսնել ոստիկանապետի պաշտոնում, իսկ Սերժ Սարգսյանը չի ուզում: Ի վերջո, նշանակվեց Ալիկ Սարգսյանը, որին ընկալում էին որպես Քոչարյանի և Սարգսյանի միջև կոմպրոմիսի արդյունք:

Սակայն հատկանշական էր, որ Քոչարյանը նշանակել տվեց յուրային փոխոստիկանապետ՝ ի դեմս Գևորգ Մհերյանի: Սակայն հետո Մհերյանը սպանվեց առայժմ չպարզված պատճառներով: Ոստիկանության ղեկավարությունում իրավիճակն այնքան անկանխատեսելի և անորոշ էր, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստիպված էր 2010 թվականի ապրիլին իր հավատարմությունը հայտնել Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե ինքը Սերժ Սարգսյանի թիմից է և իրեն որևէ այլ թիմում չի պատկերացնում:

Սակայն Ալիկ Սարգսյանը, ըստ երևույթին, երդման շատ անհարմար պահ էր ընտրել` Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի սպանության նախորդ օրը: Ընդ որում, Սերժ Սարգսյանին երդում տալուն զուգահեռ, Ալիկ Սարգսյանը գրեթե երդման նման հավաստիացնում էր, որ Խալաֆյանը ոստիկանությունում բռնության չի ենթարկվել, սակայն գլխավոր դատախազությունը շատ արագ քննությամբ պարզեց, որ Ալիկ Սարգսյանը, մեղմ ասած, չի տիրապետում իր համակարգում տիրող վիճակին, և հայտարարեց, որ Խալաֆյանին բռնության ենթարկել են:

Հաջորդ հարվածն Ալիկ Սարգսյանը ստացավ արդեն իր իսկ ենթակա Ներսես Նազարյանից` Երևանի ոստիկանապետից, որը հայտարարեց, որ ինքը ունի ոստիկանապետ դառնալու ցանկություն, սակայն սպասում է իր ժամին: Ալիկ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց դրան:

Այդ ամենը վկայում են, որ ոստիկանությունը Հայաստանի ներիշխանական պայքարի հիմնական թատերաբեմներից մեկն է, և այստեղ վերջին երեք տարիներին իրավիճակը մեծ հաշվով միշտ եղել է և կա անկանխատեսելի: Դրա վառ վկայություններից մեկն էլ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանի հեռացումն էր, ընդ որում՝ գլխավոր դատախազի միջամտությամբ, ինչը, ըստ էության, կարելի է բավական աննախադեպ մի բան համարել, երբ ոստիկանապետը ստիպված է բարձրաստիճան ոստիկանին հեռացնել գլխավոր դատախազության միջամտությամբ:

Տրամաբանական է, որ ներիշխանական, ներքաղաքական և ներհասարակական լարվածության պայմաններում առաջանալու էր այն ենթադրությունը, որ շատ շուտով ոստիկանությունում առկա անորոշ իրավիճակը հասնելու է իր հանգուցալուծմանը:

Դրա անխուսափելիության վկայություն է նաև այն, որ մոտենում է ընտրական փուլը, իսկ ոստիկանությունն այդ փուլում իշխանության համար կատարում է առանցքային դեր:

Հետևաբար, ոստիկանության մեջ էլ դերերի հստակեցումը, բաշխումն ու վերաբաշխումը Սերժ Սարգսյանի համար դառնում է շատ կարևոր, կենսական հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում