Բրիտանացի երգչուհի Սյուզան Բոյլը ներկայացրել է իր նոր ալբոմը: Ինչպես հաղորդում է Digital Spy-ն, ձայնասկավառակը կոչվում է Standing Ovation: The Greatest Songs From The Stage, այն վաճառքի կհանվի նոյեմբերի 19-ին:
Սա 51-ամյա երգչուհու ձայնասկավառակային պատմության 4-րդ ալբոմը կլինի:
Standing Ovation: The Greatest Songs From The Stage ալբոմի մեջ կմտնեն այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են ABBA-ի The Winner Takes It All-ը, Somewhere Over The Rainbow կատարումը, որը երգել է Ջուդի Հարլենդը, As Long As He Needs Me-ն` «Օլիվեր» ֆիլմից, You’ll Never Walk Alone-ը` «Կարուսել» ֆիլմից և այլն:
Բոյլն իր նոր ալբոմում ներառել է 11 կոմպոզիցիա:
Standing Ovation: The Greatest Songs From The Stage երգի ձայնագրմանը Բոյլին օգնել են ամերիկացի երգիչ ու պրոդյուսեր Դոննի Օսմոնդը և անգլիացի երգիչ-դերասան Մայքլ Քրուֆորդը:
Սյուզան Բոյլը ճանաչում ձեռք բերեց Britain’s Got Talent հաղորդմանը մասնակցելուց հետո` 2011 թվականին: Նրա բոլոր երեք ալբոմներն էլ առաջին հորիզոնականն են զբաղեցրել բրիտանական չարտում ու վաճառվել են ավելի քան 18 մլն օրինակով:










































