Ւտալացի մասնագետ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է հղել «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի հասցեին:
«Գալիանին Էլ Շարավիին համեմատում է Էտո՛Օի հետ: Կարծում եմ, որ իր տեխնիկայով նա ավելի շատ Նեյմարին է հիշեցնում:
Նա հիանալի է սկսել նոր մրցաշրջանը: Ստեֆանը հարձակվողական հետաքրքիր զույգ կկազմեր Ալեշանդրե Պատոյի հետ»,- հայտարարել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Էլ Շարավին «Միլան» է տեղափոխվել «Ջենոա»-ից՝ 2011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նոր մրցաշրջանում անցկացրած 8 խաղերում նա 5 գոլ է խփել:









































