Ամերիկացի զբոսաշրջիկը հրաձգություն է կատարել Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքի Leonardo Club հյուրանոցում: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջադեպի պատճառները ճշտվում են: Ոստիկանները շրջապատել են հյուրանոցը:
Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրաձիգը փակվել է իր համարում:








































