Sunday, 07 06 2026
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին

Քոչարյանը մնաց առանց ՀՀԿ-ական յուրայինների

Վարդան Օսկանյանի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ուներ որոշակի դատապարտվածության երանգ: Դատապարտվածության այն իմաստով, որ Քոչարյանը մի տեսակ անօգնական էր Օսկանյանին աջակցելու հարցում: Նրա հայտարարությունը վկայում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, բարոյական աջակցությունից բացի, Օսկանյանին չի կարող օգնել ոչնչով: Երկրորդ նախագահը երևի թե հաճույքով բաց կթողներ այդ հայտարարությունը, չէր խոսի Օսկանյանի թեմայով, եթե դա ընդհանրապես չդիտվեր որպես անզորություն:

Քոչարյանի արձագանքի բացակայությունը չէր ընկալվի ո՛չ հանրային, ո՛չ քաղաքական շրջանակներում: Կամ կընկալվեր այնպես, որ Քոչարյանը պարզապես վախեցավ և չխոսեց, ասելու բան չուներ: Այդ իմաստով, նա ստիպված էր ինչ-որ բան ասել: Բայց, միևնույն ժամանակ, նա կանգնել է ինչ ասելու խնդրի առաջ, և Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ ակնհայտ էր այդ խնդիրը, որը նա չէր էլ կարողացել արդյունավետորեն լուծել:

Քոչարյանի հայտարարությունը ըստ էության նրա քաղաքական դիրքերի զգալի թուլացման նշան էր, որն արտահայտվում էր նաև ՀՀԿ-ի հանդեպ նեղացածության և հիասթափության դրսևորումով: Նա փաստորեն զրկվել է ՀՀԿ-ում որևէ հենարանից, ինչի վկայությունն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանական քվեարկության ընթացքում որևէ խնդիր առաջացնել Սերժ Սարգսյանի համար՝ օգտագործելով ՀՀԿ մեծամասնության մեջ, այսպես ասած, յուրայիններին: Այս իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանը իր հիասթափությունն է հայտնում, որովհետև պարզվում է, որ ՀՀԿ-ում նա այլևս յուրային չունի, և խորհրդարանական այդ բացարձակ մեծամասնությունը իսկապես Սերժ Սարգսյանի մեծամասնությունն է:

Իսկ Քոչարյանի հույսը հենց այդ մեծամասնության մեջ յուրայինների գոյությունն էր, որովհետև որքան էլ ԲՀԿ-ն ուժեղ լինի, հարուստ լինի, որքան էլ շատ ընտրազանգված ունենա, միևնույն է, Հայաստանում իշխանության խնդիրը նա չի կարող լուծել առանց ներիշխանական խարդավանքների և ինտրիգների: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է ճանաչում իր իսկ ամրագրած կառավարման համակարգը և գիտի, որ, առանց խարդավանքի, ոչինչ հնարավոր չէ այդ համակարգի դեմ: Իսկ այդ գործում ՀՀԿ-ում նրան պետք էին յուրայիններ, որոնք իքս պահին կարող էին թողնել Սերժ Սարգսյանին և անցնել Քոչարյանի կողմը:

Վարդան Օսկանյանի գործը Քոչարյանի համար կամ այդ իքս պահն էր, կամ էլ պարզապես այդ իքս պահի, այսպես ասած, գլխավոր ռեպետիցիան: Այն տապալվեց, Քոչարյանը հասկացավ, որ ՀՀԿ-ում յուրային չկա, կամ այդ յուրայինները պատրաստ չեն նրան աջակցել ռիսկային, վճռական պահերին: Իսկ առանց դրա, Քոչարյանի համար շանս չկա իշխանության համար պայքարում, համենայն դեպս՝ գոնե այս փուլում: Դրա մասին է վկայում նաև այն, որ ՀՀԿ մեծամասնության պատգամավորները Քոչարյանի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քննադատությամբ և նույնիսկ Գալուստ Սահակյանի հեգնանքով: Իսկ եթե փորձառու Սահակյանն է հեգնում՝ կնշանակի Քոչարյանի իշխանական հեռանկարն իսկապես մշուշոտ է:

Ի վերջո, Գալուստ Սահակյանի արձագանքը, թե Քոչարյանի հայտարարության հեղինակը Քոչարյանը չէ, ոչ թե անհավատության դրսևորում էր, այլ մեսիջ՝ որ առաջվա Քոչարյանն այլևս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում