Բուդապեշտում անցկացվում է համացանցային անվտանգության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ելույթ ունենալով կոնֆերանսում, նշել է, որ կիբերտարածությունը դառնում է դաշտ, որտեղ ապագայում հակամարտություններ են ձևավորվելու: Նրա խոսքով՝ շատ պետություններ մինչ օրս չունեն կիբերհարձակումներից պաշտպանվելու միջոցներ: Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Հունգարիայի մայրաքաղաքում կիբերտարածության անվտանգության խնդիրներն են քննարկում մասնավոր ոլորտի, քաղաքացիական կազմակերպություների, կառավարությունների, գիտական հանրության և կառավարությունների 600 ներկայացուցիչներ:








































