Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության` 2010թ. ընթացքում հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 9,816 դեպք, տուժել է 6,235 մարդ, նրանցից 467-ը զոհվել են, 5,768-ը` վիրավորվել: Հրդեհներից հասցվել է շուրջ 385.4 մլն դրամի նյութական վնաս:
2010թ. արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1,723 ղեկավար և մասնագետ:






































