Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին սիրիական կառավարության անունից հանդես է եկել հայտարարությամբ, որում վստահեցրել է, ոչ սիրիական իրավասու մարմինները զբաղվում են այն կրակի աղբույրի որոնմամբ, որի հետևանով մահացել էր թուրք մի կին ու նրա երեխաները: Վերջինս նաև ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին ու եղբայրական թուրք ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է asiareport.ru-ն:
Ելույթ ունենալով սիրիական հեռուստատեսությամբ՝ նախարարն ասել է, որ սահմանային միջադեպերի հետևանով, որ տեղի են ունենում ցանկացած երկու երկրների միջև, պաշտոնական իշխանությունների խնդիրն է գործել խելամիտ, պատասխանատու և ռացիոնալ, դա հատկապես վերաբերում է թուրք-սիրիական սահմանին, որտեղ հավաքված են մեծ թվով ահաբեկչական խմբավորումներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես Սիրիայի անվտանգության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ:
Ազ-Զոուբին նշել է, որ թուրք-սիրիական սահմանը վաղուց է օգտագործվում զենքի մաքսանենգության նպատակով, ինչի վառ օրինակը Հալեպում վերջին իրադարձություններն են:









































