Էռ-Ռիյադում նոյեմբերին տեղի կունենա Սիրիայի հարցով հանդիպում նախարարական մակարդակով: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումում:
«Մենք այժմ համաձայնեցնում ենք ժամկետները: Նախ, հայտնի է, որ մենք պետք է անցկացնենք ՌԴ-Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդ (ՊԾԱԵՀԽ) ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի շուրջ: Առաջին փուլը տեղի է ունեցել 2011 թ. նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում: Մենք պայմանավորվածություն ունեինք հաջորդ փուլն անցկացնել Մոսկվայում: Այնուհետև մենք հանդես եկանք նախաձեռնությամբ՝ հանդիպում անցկացնել որտեղ պատահի, այդ թվում Էռ-Ռիյադում, քանի որ 2012 թ. հունվարի 1-ին Սաուդյան Արաբիան դարձել է ՊԾԱԵՀԽ նախագահ: Եվ Էռ-Ռիայդում կանցկացվի այդպիսի հանդիպում, որը բացարձակապես նվիրված կլինի սիրիական թեմաներին»,- ասել է Բոգդանովը:
Նա նշել է, թե Ռուաստանը շահագրգռված է, որպեսզի այդ հարցերը, անգամ տարաձայնությունները քննարկվեն բանակցությունների սեղանի շուրջ:









































