Աշխարհահռչակ 007 գործակալի արկածների մասին նոր ֆիլմի՝ Ադելի կատարմամբ երգը հնչել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 0.07-ին, և սկիզբ է դրել բոնդիանայի 50-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Հոկտեմբերի վերջին մեծ էկրաններին հայտնվող ֆիլմի երգը, ըստ ավանդության, նույն անունն ունի, ինչ ֆիլմը` Skyfall:
Երգի տեսահոլովակը Ադելի պաշտոնական կայքում հայտնվելուց յոթ րոպե անց համացանցում է տեղակայվել:










































