ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դուշանբե, որտեղ ուրբաթ օրը Տաջիկստանի նախագահի հետ կքննարկի ռազմական և էներգետիկ ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև կշնորհավորի Էմոմալի Ռահմոնին հոբելյանի կապակցությամբ:
Այս տարին հոբելյանական է նաև ռուս-տաջիկական հարաբերությունների համար. Ապրիլին երկու երկրները տոնեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, իսկ հունիսի 15-ին` Մոսկվայում ստորագրված Տաջիկստանում խաղաղության և ազգային համերաշախության հաստատման մասին համաձայնագրի 15 ամյակը: Նախագահներն այս օրերին նշում են իրենց 60-րդ տարեդարձը. Էմոմալի Ռահմոնը հոկտեմբերի 5-ին, իսկ Վլադիմիր Պուտինը` հոկտեմբերի 7-ին:
Այս կապակցությամբ ռուս նախագահի պաշտոնական այցի ծրագրում, բացի բանակցություններից, ներառվել է նաև պաշտոնական ճաշ, որն, ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, մեծ նշանակություն ունի Ռահմոնի համար, քանի որ հոկտեմբերի 5-ին նա դառնում է 60 տարեկան:









































