Այսօր տեղի են ունենում Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի մի շարք հանդիպումներ: L խմբի շրջանակներում տեղի ունեցավ երկու հանդիպում: «Հանովեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լևանտե»-ին, իսկ «Հելսինբորգ»-ը՝ «Տվենտե»-ին:
Առաջին խաղում իսպանական ակումբին չհաջողվեց պահել հաղթական հաշիվը: Խաղի 10-րդ րոպեին «Լևանտե»-ն հաշվի մեջ առաջ անցավ՝ 11 մետրանոց հարվածով գրավելով «Հանովեր»-ի դարպասը: Այդ րոպեից սկսած՝ «Հանովեր»-ը խաղում էր 10 ֆուտբոլիստով, սակայն, կամային գերազանց հատկանիշներ ի ցույց դնելով, ի վերջո հաղթեց 2:1 հաշվով:
«Հելսինբորգ» – «Տվենտե» խաղում թիմերը խաղաղությամբ բաժանվեցին: «Հելսինբորգ»-ը 2:0 հաշվով հաղթելուց հետո սեփական դարպասն ընդունեց երկու գնդակ՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը:








































