«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո հարթը դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայացած ՉԼ հանդիպման (1:1 ) հերոսը: Հարթի կարծիքով այդ խաղը կարող էր ավարտվել 10:10 հաշվով:
«Ժամանակ առ ժամանակ «Բորուսիա»-ն մեզ ստիպում էր պաշտպանվել 10 խաղացողներով: Պետք է գոհ լինենք, որ միավոր վաստակեցինք: Խաղը կարող էր ավարտվել 10:10 հաշվով: Նրանց դարպասապահը նույնպես հաջող խաղաց:
Ուրախ եմ, որ ջանքերս տվել են արդյունք և կարողացել եմ մի շարք հարվածներ ետ մղել: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ուժեղ են մեր խմբում հանդես եկող թիմերը:
Գիտեի, որ Մարիոն բաց չի թողնի իր հնարավորությունը և դիպուկ հարված կկատարի 11մ նշակետից: Խաղավերջում կարողացանք ավելացնել և միավոր նվաճել, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- հայտարարեց Հարթը:








































