Մարտի 5-7-ը Ադրբեջան է այցելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի ղեկավար Բյուլենթ Արասի գլխավորությամբ,- հաղորդում է vesti.az լրատվականը:
Այցի շրջանակներում կողմերի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվելու: Թուրքական պատվիրակությունը այցելելու է ադրբեջանական մի շարք գերատեսչություններ և Հայաստանի հետ սահմանակից զորամասերից մեկը:
Բյուլենթ Արասը նաև դասախոսություն է կարդալու «Աշխարհի փոփոխվող համակարգն ու դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: