Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

«Ես երբեք անձամբ չեմ հանդիպել Պուտինի կամ Մեդվեդևի հետ». Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Forbes պարբերականի ռուսական տարբերակին տված հարցազրույցում հայտարարել է, որ անձամբ ծանոթ չէ Ռուսաստանի նախագահի ու վարչապետի հետ.

«Ես երբեք անձամբ չեմ հանդիպել Պուտինի կամ Մեդվեդևի հետ՝ թեև կարծում եմ, որ պարտավոր եմ անել ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, դրան նպաստելու համար: Տեսնենք, թե ինչ կստացվի. ես հուսով եմ, որ դա ստացվելու է:

Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում և լավ եմ ճանաչում տեղի գործարարներին, մտավորականությանը, գիտնականներին: Մենք լավ ենք ճանաչում միմյանց և կարոտում ենք իրար: Վրաստանի համար կարևոր է ռուսական շուկան: Կարծում եմ, որ առաջին փուլում նվազագույնը պետք է վերականգնվեն առևտրային ու մշակութային հարաբերությունները՝ առանց նախապայմանների:

Ես հասկանում եմ, որ հարաբերությունները փակուղի են մտել, սակայն պետք է դուրս գալ դրանից: Ես բազմիցս ասել եմ, որ լարված հարաբերությունների հիմնական մեղավորը նախագահ Սաակաշվիլին է, որը դեռ մինչև պատերազմը իր հռետորիկայով նպաստեց սահմանների փակմանը, ինչին հաջորդեց օգոստոսյան պատերազմը: Եթե չլիներ նրա արկածախնդրությունը, ապա ոչինչ էլ տեղի չէր ունենա:

Ես չեմ արդարացնում Ռուսաստանին, սակայն առաջին հերթին պետք է հարցնել մեզ, մեր կառավարությանը: Ռուսաստանը մեծ ագրեսիա է գործել, ինչը մեծապես վիրավորական է և անթույլատրելի: Թեև որոշակի ժամանակ է անցել, սակայն ցավը չի անցել ու վերքերը չեն սպիացել: Երկու կողմն էլ պետք է ձգտի դուրս գալ փակուղուց և նպաստի խնդրի կարգավորմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում