Ընդունված է կարծել, որ կանանց մեջ տղամարդկանց դուր է գալիս բնական գեղեցկությունը: Դա այդպես է, սակայն ինչպես ցույց է տվել հետազոտությունը` նրանք չգիտեն, թե ինչպես է ստացվում այդ գեղեցկությունը: Հարցված տղամարդկանց 90 տոկոսը վստահ է՝ կանայք գեղեցիկ են հենց բնությունից և չեն օգտվում կոսմետոլոգիայի նվաճումներից: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Կանանց ¼-ը հայտարարել է, որ ունի գեղեցկության առնվազն 1 գաղտնիք: 23 տոկոսը խոստովանել է, որ ոչ ոք չգիտի` ինչ հնարքների են դիմում իրենք հանուն գեղեցկության: Ամենահայտնի պրոցեդուրաների թվում է շրթունքի վերևի մազերի էպիլյացիան կամ գունաթափումը: Կանանց 94 տոկոսը կարծում է, որ դա իրենց ամենասոսկալի գաղտնիքն է:
Դրան հաջորդում են բիկինիի շրջանի էպիլյացիան (90%), ատամների սպիտակեցումը (90%), արհեստական արևայրուքը (79%), հոնքերի ձևավորումը (41%), մազերը ներկելը (36%):
Ի դեպ, գաղտնիքները դրականորեն են ազդում հարաբերությունների վրա: Տղամարդկանց 87 տոկոսը դեմ չէ, որ կինը գաղտնիքներ ունենա: Նման կարծիք է գրանցվել կանանց 70 տոկոսի մոտ: Հոգեբանների կարծիքով՝ եթե կինը համարում է, որ ինքը գեղեցիկ է, դա դրականորեն է ազդում նրա ինքնագնահատականի վրա:










































