«Մեծ շնորհակալություն ոստիկաններին, որ այս անգամ զենք, ռումբ կամ փայտ չգտան ցուցարարների մոտ»,- այսօր ասուլիսի ժամանակ հեգնանքով ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` խոսելով երեկ ցույցի ժամանակ ոստիկանների բռնությունների մասին:
Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հանդեպ ոստիկանների վերաբերմունքի մասին, հիշեց 2008-ի մարտի 1-ը, երբ Արմեն Մարտիրոսյանը, իր մարմնով ծածկելով, փրկել էր ոստիկանին:
«Անդաստիարակ ոստիկանները, օրենքին հակառակ գործելով, պատգամավորի հետ ի՜նչ տոնով են խոսում, այն էլ՝ երբ այդ մարդն ունի առավելություններ այս դեպքում»:
Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեց 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունն իր նկատմամբ, որն անապատիժ մնաց: Այս անգամ նա նշեց, որ կբավարարվի «Ավետիսյան կոչվածի» հեռացումով: