Բրիտանացի ուսանող Ավրելիան Հեյմանը արտաքնապես ոչնչով չի տարբերվում 20-ամյա այլ երիտասարդներից: Սակայն նրա անթերի հիշողությունը կարող է «մրցել» տեղեկատվության ցանկացած կրիչի հետ. նա ունի այնքան հզոր հիշողություն, որ կարող է պատմել գրեթե այն ամենը, ինչ իր հետ կատարվել է անցյալում:
Այս երևույթը կոչվում է հիպերտիմեզիա (այսպես կոչված՝ գերհիշողություն), իսկ Ավրելիանը ամբողջ Բրիտանիայում միակն է, որ ունի այդ անհավանական ախտանիշը: Այս մասին հաղորդում է Global Science-ը:










































