Monday, 15 06 2026
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է մանկավարժների

Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգևները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց.

«Սիրելի ուսուցիչներ, տիկնայք և պարոնայք,

ողջունում եմ ձեզ Ազգային ժողովում և շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար:

Հավատացեք, որ ինձ համար ուսուցիչների հետ հանդիպումները ոգևորող ու հուսադրող են, որովհետև դուք հասարակության այն ներկայացուցիչներն եք, ովքեր սերտորեն են առնչվում մեր երկրի վաղվա օրվան, որը ստեղծվում է այսօր` յուրաքանչյուրիս ներդրումով: Իսկ ուսուցիչն այդ գործընթացի ուղղակի և անուղղակի մասնակիցն է ոչ միայն որպես գիտելիք տվող, այլև որպես հոգեբան, որպես ծնող: Մեր երեխաների կրթության դժվարին գործը ձեզ վստահելով ` ձեզանից խնդրում ենք պահանջելու նման և պահանջում խնդրելու պես, որովհետև ձեզ համարում ենք հարազատ մարդ, ընտանիքի բարեկամ, ով երբեմն ծնողից ավելի շատ է մասնակցում նրա զավակի դաստիարակությանն ու աշխարհայացքի ձևավորմանը:

Սիրելի ուսուցիչներ,

դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով` իսկական քաղաքացու, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան:

Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից` դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու` գիտակցելով այսօրվա ձեր ցանած սերմի վաղվա բերքի բարձր արժեքն ու անհրաժեշտությունը պետության համար:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի ավանդը, վաստակը, ուսուցչի կերպարն ու դերը: Խոսքն առաջին հերթին բարոյական գնահատականի մասին է, որովհետև դա ամենամնայուն վերաբերմունքն է այն մարդու նկատմամբ, ով դպրոցում երեխայի համար ստեղծում է ընտանեկան միջավայր, ծնողական ջերմություն, իր գործով ամրապնդում պետականության հիմքը, ձևավորում քաղաքացիական հասարակության հենքը մեզանում:

Ազգային ժողովի այս պարգևները, որ հանձնվեցին ձեզ, համարեք այդ գնահատականի մի մասը, որովհետև ինձ համար առաջնահերթը մարդկային հարաբերություններն ու մարդկային վերաբերմունքն են, որոնք չափազանց էական են հանդուրժողականության մթնոլորտ ու համերաշխ հասարակություն ունենալու համար: Դուք այդ հասարակության ձեավորման առաջին օղակն եք. ես սա փաստում եմ և հպարտությամբ , և ձեր պատասխանատվության ծանր բեռը գիտակցելով:

Սիրելի ուսուցիչներ,

շնորհակալ եմ ձեր նվիրվածության, հավատարմության, իսկապես քաղաքացիական կեցվածքի համար: Շնորհակալ եմ այն համբերության ու խոր ըմբռնումի համար, որ դրսևորում եք պետության այսօրվա հնարավորությունների և դրանցից բխող` ձեր աշխատանքին տրվող դեռևս ոչ այնքան շոշափելի գնահատականի համար: Վստահ եղեք, որ բոլորիս ջանքերի մեկտեղումով մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան այսօրը:

Շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի պարգևներին արժանանալու և գալիք տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ԱԺ նախագահի և ուսուցիչների միջև ծավալվել է մտերմիկ զրույց: Մանկավարժները, շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին ուշադրության և բարձր գնահատանքի համար, իրենց տեսակետները ներկայացրել են դպրոցի և ուսուցչի դերի, երեխաների դաստիարակության, կրթության բնագավառի արդիական հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում